Խոզի գրիպով վարակվածների թիվը Ռուսաստանում հասնում է շուրջ 55-ի: Ըստ «panorama.am»-ի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն: Նրա խոսքերով՝
«Պաշտոնապես մենք հաշվել ենք 55 դեպք, որոնք հաստատվել են, կան եւս մի քանի կասկածյալներ»: Բժշկի խոսքերով՝ այս շրջանում ակտիվացել է արտասահմանում ռուս հանգստացողների վերադարձը հայրենիք: Հիվանդների մեծ մասը եկել են Մեծ Բրիտանիայից, այնուհետեւ Իսպանիայից, Թուրքիայից, Բուլղարիայից: