Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ

Օգոստոս 04,2009 00:00

Երկաթուղայինի միջազգային մասնագիտական տոնի շրջանակներում Հայաստանի նախագահի խորհրդատու, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը կպարգեւատրվի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ զարգացման գործում ունեցած արժանիքների համար: «Շքանշանը կհանձնվի Անդրանիկ Մանուկյանին՝ ԱՊՀ երկրների երկաթուղային համակարգի կայուն աշխատանքի եւ զարգացման ապահովման, մի շարք արտադրական ու սոցիալական հարցերի լուծման, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի երկաթուղայինների միջեւ բարեկամական եւ աշխատանքային հարաբերությունների ամրապնդման համար»,- ասված է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել