Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ՆՇԵՑ ԻՐ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Օգոստոս 04,2009 00:00

\"\"

Օգոստոսի 1-ին լրացավ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման մեկ տարին: ՀԱԿ-ի երիտասարդական թեւի նախաձեռնությամբ եւ Կոնգրեսին անդամակցող 18 քաղաքական եւ հասարակական ուժերի առաջնորդների մասնակցությամբ տարեդարձը նշվեց Ապարանում՝ Քասախի ձորում կազմակերպված եռօրյա ճամբարում:
«2010 թվականի օգոստոսի 1-ին ՀԱԿ-ի երկամյակը բոլորս տոնելու ենք մեր հաղթանակով»,-
Ապարանում հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը՝ վստահեցնելով, թե Կոնգրեսի հաղթանակն անխուսափելի է, ուղղակի պետք է համբերություն ցուցաբերել: Օգոստոսի 1-ին, ժամը 20.45-ին՝ ճիշտ այն ժամին, երբ մեկ տարի առաջ ընդդիմադիր 18 քաղաքական ուժեր Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հռչակագիր էին ստորագրել
Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին, ճամբարում հսկա խարույկ է վառվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել