Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

Օգոստոս 01,2009 00:00

1952 թվականից առայսօր աշխարհի ավելի քան 100 երկրներում սոցիալական տարբեր ծրագրեր իրականացրած ամերիկյան CHF կազմակերպությունը 2007 թվականից ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանում: 2007-ին CHF-ի եւ Գավառի քաղաքապետարանի ներդրմամբ հիմնանորոգվել է Գավառի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը: Իսկ այս տարի CHF կազմակերպությունը գումար է հատկացրել նախադպրոցական հաստատությունները վերանորոգելու համար: Նորոգվելու է մասնավորապես քաղաքի թիվ 4 մանկապարտեզը: Մանկապարտեզն ունի 4 խումբ եւ երեխաների թվով ամենամեծն է, բայց խոհանոցային պայմանները վատն են: Ծրագրի արժեքը՝ 12 միլիոն դրամ: Աշխատանքները կավարտվեն մինչեւ ձմեռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել