Հուլիսի 28-ին ժամը 15-ի սահմաններում Վարդենիսի տարածքի Ախպրաձոր համայնքում գրանցվել է մեծ ուժգնության պտտահողմ: Համայնքի բնակիչների հավաստմամբ, այն տեւել է մոտ 10 րոպե: Պտտահողմի արդյունքում Ախպրաձոր համայնքում հիմնականում տուժել է 9 տնտեսություն: Վնասվել են տանիքներ, պատուհաններ, օժանդակ շինություններ, հացահատիկի, կարտոֆիլի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններ: Իսկ ախպրաձորցի Գրետա Մուրադյանը ստացել է մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Վարդենիսի հիվանդանոց: