Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի մանկապարտեզի վարիչ Սուսաննա Բարսեղյանը 7 արկղ հագուստ ստացավ Երեւանի մանկավարժ վետերանների ակումբից: Ս. Բարսեղյանն ասաց, որ գյուղը գտնվում է սոցիալական ծանր վիճակում, երեխաները հագուստի բացակայության պատճառով դպրոց եւ մանկապարտեզ հաճախ չեն կարողանում գնալ: «Մարզերն ասես խորթ զավակ լինեն եւ ուշադրությունից դուրս են»,- ասաց նա: Նա ութսունն անց մանկավարժների նախաձեռնությամբ հավաքած եւ իրեն տրամադրված հագուստը մտադիր է բաժանել ծնողներին ու երեխաներին: