Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՐԱՆԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՏՆՕՐԻՆԵԼ

Օգոստոս 01,2009 00:00

\"\"Երկու տարի առաջ Ավետիս Սորսումատյանը ընտանիքի 5 անդամներով (3 անչափահաս երեխաներով), ՌԴ-ում բնակարանը վաճառելով, վերադարձավ Հայաստան: Նրանք գնեցին Երեւանի Սարկավագի փողոցի 147/1 12 բնակարանը:

$40 հազար գումարը տալուց հետո Սորսումատյանները տեղեկացան, որ վերոհիշյալ տան տերերը՝ Ռիմա Կարապետյանն ու Վալերի Հովսեփյանն ունեն պարտքեր (մասնավորապես, «Արֆին» վարկային կազմակերպությանը), իսկ տունը գրավ է դրված: Սակայն Ավետիս Սորսումատյանի կողմից գումարը տալուց հետո տունը արգելանքից հանվեց: Որպեսզի բնակարանը չազատեն, հնարամիտ ամուսինները սկսեցին «անհաշտ» կյանք վարել, դիմեցին դատարան՝ «ամուսնալուծվելու» հայցով: Սորսումատյանները այդ ժամանակամիջոցում ստիպված էին 21 անձով ծվարել եղբոր բազմանդամ ընտանիքի 72 քմ հարկի տակ:

Չնայած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է Սորսումատյանների կողմից բնակարանը գնելու փաստը, երկու տարի է, ինչ գնորդը չի կարողանում զբաղեցնել իր արդար քրտինքով ձեռքբերած ու գնած բնակարանը: Հիմա էլ նախկին տանտիրոջ՝ Վալերի Հովսեփյանի հարազատ քույրը՝ Վարդուհի Հովսեփյանն է հայց ներկայացրել հարսի՝ Ռիմա Կարապետյանի դեմ, $14 000 գումարի պահանջով, ինչը դատարանը բավարարել է, այս անգամ բռնագանձում տարածելով Սորսումատյանների գնած բնակարանի վրա: Դրան գումարենք այն, որ «անհաշտ» ամուսինը կնոջը դատի է տվել, պահանջելով բնակարնի 1/2-ի նկատմամբ իր սեփականության իրավունքի ճանաչում: Դատարանը կրկին արգելանք է դրել բնակարանի վրա, որպեսզի հնարամիտ կինը բնակարանը չկարողանա «վաճառել»:

Տարօրինակ է, որ խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու հատկանիշներով քրեական գործ չի հարուցվել, երբ ամուսինների գործողություններում իսկապես ուրիշին վնաս տալն է եղել:

Մերժվել է քրեական գործ հարուցել, իսկ Ռուսաստանից Հայաստան վերադարձած բազմանդամ հայ ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում:

Փաստորեն, ոչ տունն են ազատում, ոչ գումարն են տալիս:

Ի դեպ, այս նույն ընտանիքը այդ նույն բնակարանն այլ անձանց նույնպես վաճառել է, իսկ քանի որ Արաբկիրի թե կադաստրում, թե տարածքային ոստիկանությունում, թե թաղապետարանում քրեածին ամենաթողություն է, այսպիսի «մանր» պատմությունները կամ կեղծիքները չեն երեւում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել