Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆ ԱՂԵՏՅԱԼ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Օգոստոս 01,2009 00:00

Հուլիսյան եղանակային անբարենպաստ պայմանները եւ վերջերս տեղի ունեցած երկրաշարժը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Վարդուշ Ավագյանի ընտանիքի համար դարձան աղետի պատճառ՝ Ավագյանների բնակարանի մի մասը փլվեց:

Վարդուշ Ավագյանին պատկանող տունը 1950-ական թվականների հողե շինություն է, իսկ Ավագյանների ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Ընտանիքի հայրը առողջական խնդիրներ ունի եւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Գավառի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, ուսումնասիրվել հարցը: Պարզվել է, որ փլուզվել է 50 քմ ընդհանուր մակերեսով տան 6 մետր երկարությամբ հետնապատը, վնասվել 20 քմ տանիքը:

Տուժածներին օգնելու նպատակով Գավառի բյուջեից հատկացվել է 1,5 միլիոն դրամ: Հողե շինությունը ամբողջությամբ վթարային վիճակում է, բայց տուժածները չեն ուզում լքել իրենց հայրենական օջախը: Որոշվել է օգտագործել վթարային շենքի հին շինանյութերը եւ հատկացված գումարով հիմքից կառուցել նոր բնակարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել