Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկումը՝ 15% է

Օգոստոս 01,2009 00:00

«Եթե մենք հաջորդ տարի ունենանք զրոյական աճ, ես դա կհամարեմ խիստ լավատեսական պրոգրես»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ, ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը: Նրա հաշվարկներով՝ այս տարեվերջին տնտեսական անկումը կլինի երկնիշ թիվ՝ մոտ 15%: Պարոն Մանասերյանի խոսքերով՝ համաշխարհային ճգնաժամն ունի իր դրական ու բացասական կողմերը. ճգնաժամ ապրող երկրներում գնաճ չպետք է լինի, մինչդեռ Հայաստանում զարմանալիորեն գնաճ է գրանցվում: Տնտեսագետը նաեւ մտահոգություն հայտնեց, որ այսօր մեր առեւտրային բանկերը, որոնք օգտագործում են ՀՀ կառավարության տրամադրած վարկային միջոցները, մի բան էլ իրենք են պետությանը պայմաններ թելադրում, փոխանակ հակառակը լիներ. «Նրանք պետության գործակալներն են, իսկ պետության գործակալը պետք է շարժվի պետության որոշակի պայմանների թելադրանքով, որը չի արվում, բանկերն են պայմաններ թելադրում եւ ծախսում կառավարության՝ դժվարին ջանքերի գնով ձեռք բերված վարկային միջոցները: Իսկ կառավարությունը զլանում է պարտադրել իր պահանջները: Բանկերն այդ վարկի գումարները մարդկանց տրամադրում են 10%-ով ավելի տոկոսադրույքով եւ հաշվի չեն նստում պետության հետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել