Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՈՒԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՂՏՈՏՈՒՄ Է

Օգոստոս 01,2009 00:00

Մալաթիայի շուկայում գյուղմթերքը վաճառվում է հակահիգիենիկ պայմաններում

\"\"
Շուկայի ներսում վաճառողները շատ
«ուրախ էին». իրենց գլխին ոչ անձրեւ էր կաթում,
եւ ոչ էլ արեւի ճառագայթներն էին այրում։

\"\"
Նոյեմբերյանցի Ծովինարը ժամը 4-ից շուկայում է.
իր ապրանքը վաճառում է միայն արկղերով. «Էնքան եմ մնում, մինչեւ ապրանքս առնեն, թե չառնեն՝ գիշերը կմնամ»:

\"\"
Վաճառասեղանների կողքին աղբի կույտեր են։

\"\"
Երեկոյան ժամը 9-ին շուկայում աղբահանություն էր կատարվում. հավաքարարները փորձում էին անձրեւաջրերից առանձնացնել աղբը:

Մինչ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին եւ ներկա ղեկավարները բնակիչների ժամանցի համար այգիներ ու պուրակներ են հիմնում, կարուսելներ են տեղադրում, համայնքում գործող գյուղմթերքների, սննդի շուկաներն ու հագուստի տոնավաճառը իրենց շուրջը ստեղծած փնթիության պատճառով նպաստում են, որպեսզի Մալաթիա-Սեբաստիան համարվի կեղտոտ համայնք: Տարածքը հատկապես աղտոտում է Մալաթիայի գյուղմթերքների շուկան, որն օրեցօր ընդլայնվում է ու ավելի մեծ տարածք է զբաղեցնում: Այստեղ իրականացվում է ապրանքների մեծածախ եւ մանրածախ վաճառք: Շուկայի հիմնական վաճառողները գյուղացիներ են՝ Արտաշատից, Արարատից, Էջմիածնից, Վարդենիսից, Մեղրիից եւ այլն:

Մարդիկ իրենց առեւտուրն անում են հակահիգիենիկ պայմաններում. ամենուրեք սննդի մնացորդներ են, ցելոֆանե տոպրակներ ու դատարկ արկղեր:

Չնայած շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանը հավաստիացնում է, որ օրական 3 անգամ կատարվում է աղբահանություն, իսկ ամիսը 2 անգամ էլ՝ ախտահանություն, բայց վաճառողները եւ գնորդներն այլ բան են ասում. «Ես 2 ժամ եմ ստեղ կանգնում, տենց էլ չեմ տենում, որ մաքրում են, բայց ասում են, որ մաքրում են էլի»,- մեզ հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը:

Մեր այն հարցին, թե որքանով է ճիշտ աղբի կողքին ապրանք վաճառելը, մի կին պատասխանեց. «Հա դե, կարողա հիգիենիկ չի, բայց դե առնում են, էլի, որովհետեւ ստեղից էժան են առնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել