Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնես ո՞վ է մեղավոր

Հուլիս 31,2009 00:00

\"\"ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ բնապահպանության նախարարի, Արմավիրի եւ Արարատի մարզպետների ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարի հետ երեկ եղել է Արմավիրի եւ Արարատի մարզերում՝ Արաքս գետի հարակից տարածքներում գործող ավազի հանքավայրերում եւ պարզել, որ «մի շարք հանքավայրերում ավազի արդյունահանումն իրականացվում է տվյալ գործունեությունը կանոնակարգող նորմերի խախտմամբ»։

Խախտումներ արձանագրելուց հետո փոխվարչապետը հանձնարարել է ճշգրտել հանքավայրերի տեղադրման դիրքերը, պարբերաբար հետեւել ավազ արդյունահանող ընկերությունների գործունեությանը եւ ներկայացնել առաջարկություն՝ գործող նորմերը խախտած ընկերություններին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել