Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերանորոգվում է Ապարանի հիվանդանոցը

Հուլիս 31,2009 00:00

\"\"Համաշխարհային բանկի 570 միլիոն դրամ ներդրմամբ հունիսի 15-ից սկսվել են Ապարան քաղաքի հիվանդանոցի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Շենքը կառուցվել է 1974 թվականին եւ առայսօր շահագործվել առանց լուրջ վերանորոգման: Ինչպես նշեց «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Շմավոնյանը, 60 մահճակալ ունեցող հիվանդանոցը տարեկան ընդունում է մոտ 1300 հիվանդի: Կան անհրաժեշտ բժշկական սարքավորումները, կա բավարար առողջապահական ծառայություններ մատուցելու \"\"հնարավորություն, իսկ վերանորոգումից հետո հիվանդանոցը կհամալրվի բժշկական նորագույն տեխնիկայով, որից հետո հիվանդները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կհետազոտվեն եւ կբուժվեն մայրաքաղաքում: Հիվանդանոցն ապահովված է լավագույն բուժաշխատողներով: Եվրոպական չափանիշներով վերանորոգվող այս կառույցը նաեւ հարմարավետ կահավորանք կունենա, կգործի անհատական ջեռուցում, ժամանակակից վերելակ, ամբողջովին կբարեկարգվի շենքի շրջակայքը:

Թեեւ ծրագրի համաձայն շինարարությունը նախատեսված է ավարտել հաջորդ տարի, սակայն շինարարները խոստացել են հիվանդանոցը ապարանցիներին հանձնել այս տարեվերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել