Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԶԻՋՈՒՄ

Հուլիս 31,2009 00:00

Այս շաբաթ «Առավոտը» երկու անգամ անդրադարձավ խորհրդային տարիներին ձեւավորված այգեգործական ընկերությունների բողոքին: Այս միությունները ուզում են վերականգնել խորհրդային տարիներին ունեցած իրավունքը՝ սեփական նախաձեռնությամբ փոփոխել այն հողակտորի տիրոջը, որը երկու տարի հողը չի մշակում:

ՀՀ կառավարությունը սրան դեմ է եւ երեկ որոշել է փոփոխել Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի մարզերի մի շարք հողերի կատեգորիաները ու մարզպետներին հանձնարարել՝ եթե նշված հողամասերը երեք տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվեն՝ կառավարությունն ինքը կորոշի հողերի հետագա ճակատագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել