Մինչ պետական տարբեր գերատեսչությունները ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո հայտարարում են, թե ՎՊ-ն ուռճացված կամ իրականությանը չհամապատասխանող չարաշահումների մասին է խոսում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, թե «Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող եւ իրականացված աշխատանքները մեզ համար չափազանց օգտակար են լինելու 2010 թվականի պետական բյուջեի կազմման ժամանակ: Նախորդ տարիների ընթացքում թույլ տրված խախտումները, բացթողումները, չարաշահումները մեզ հուշում են, թե որտեղ մենք ունենք մեր ֆինանսական միջոցները տնտեսելու ռեզերվներ»: