Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ

Հուլիս 31,2009 00:00

\"\"Երեկ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի եւ ՀՀ գլխավոր դատախազության մերձակայքում ՀՀ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները (կարմիր բերետավորները) արգելում էին մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը Հանրապետության հրապարակ: Այնտեղ էին «Երկիր Մեդիա», «ԱՐ», հ/կ-ների, «Հայաստանի Հանրապետություն», «Հրապարակ» թերթերի եւ «News.am» լրատվական գործակալության լրագրողներն ու օպերատորները: Ավելի քան 30 րոպե լրագրողներին արգելել են մուտք գործել հրապարակ՝ պատճառաբանելով, թե վերջիններիս անունները չկա համապատասխան ցուցակում, որը իրենց են տրամադրել նախագահական նստավայրից: Բայց եթե այս լրագրողները երկար բանավեճից հետո այնուամենայնիվ կարողացան մուտք գործել հրապարակ, ապա «Առավոտ» եւ «ՉԻ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ընդհանրապես արգելեցին՝ պատճառաբանելով, թե՝ «քո մուտքը պառադին արգելված ա»: Ականատեսների վկայությամբ՝ ոստիկաններն ու նախագահի անվտանգության աշխատակիցները ֆոտոլրագրողի աշխատանքը խոչընդոտել են ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական հրահանգով: Իսկ դրա պատճառն էլ, հավանաբար, եղել է այն, որ օրերս «Առավոտը» հրապարակել էր մի ֆոտոռեպորտաժ, որտեղ օրինազանց վարորդը խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները՝ ոստիկաններին ներկայացել էր որպես ՌՈ աշխատակից, ասելով. «ախպերներ, Վովայի մոտ եմ աշխատում»: Հավանաբար, պարոն Գասպարյանը շատ էր նեղվել այդ լուսանկարներից եւ, հարմար առիթ գտնելով, փորձել էր վրեժ լուծել ֆոտոլրագրողից: Ի դեպ, իրավապահների կողմից կատարված լրագրողների աշխատանքի խոչընդոտման ժամանակ այնտեղով անցնում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ովքեր չլսելու եւ չտեսնելու էին տալիս այդ ամենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել