Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՎԵՃԻ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԷԼԻ ՉԿԱ

Հուլիս 31,2009 00:00

\"\"

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ լրագրողներին ասաց, թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են բանակցությունների սեղանի շուրջ այժմ տեղի ունեցողի «ճարտարապետները» եւ «ապուրն իրենք են եփել»: Եվ Օսկանյանի վերաբերյալ ասաց. «Ձեր միջոցով հրավիրում եմ նրան հրապարակային բանավեճի, որպեսզի ապացուցեմ, որ նրա այդ բոլոր ասածները իրականության հետ որեւէ կապ չունեն, եւ ամենամեծ պատասխանատվությունը Քոչարյանի հետ միասին ինքն է կրում այս ամենի համար»:
«Սիվիլիթաս» հիմնադրամից «E-channel»-ին այս կապակցությամբ տեղեկացրել են, որ Վարդան Օսկանյանը Դավիթ Շահնազարյանի հետ բանավիճելու անհրաժեշտություն չի տեսնում։ Մինչդեռ հիմնադրամի կազմակերպած վերջին քննարկումներից մեկում ներկաները, այդ թվում նաեւ նախկին արտգործնախարարը՝ ցավով էին նշում մեզանում բանավեճի կուլտուրայի բացակայության մասին եւ առաջարկում քաղաքական դաշտի կնճռոտ հարցերը քննարկել հենց այս ձեւաչափով։
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել