Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Հուլիս 30,2009 00:00

Նախորդ գիշեր ԱՄՆ-ի իրավապահները Լոս Անջելեսում ձերբակալել են Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանին: Վերջինս, որը 1999-2003թթ. եղել է տեղի դիվանագիտական ներկայացուցիչը, եւս 4 հոգու՝ Հուպատոսարանի աշխատակից Հակոբ Հովսեփյանի, փաստաբան Մարգարիտա Մկրտչյանի, Օգանես Նարդոսի եւ Էլվիս Մադաթյանի հետ կասկածվում է իր լիազորությունները չարաշահելու, կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ: Շրջանառվում է այն լուրը, որ յուրաքանչյուր տեղեկանք տրվել է մինչեւ 35 հազար դոլար գումարով: Տեղի իրավապահները ուսումնասիրել են հայ ներգաղթյալների գործերը եւ հանգել այն եզրակացության, թե նրանցից շատերը ներգրավված են այլ հանցագործությունների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել