Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՅԱԶՈՐԻ ԴԱՏԱԽԱԶԻՆ ՀԱՆԵԼ ԵՆ

Հուլիս 30,2009 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքից ազատել է թիվ 3 զինվորական կայազորի դատախազ Աշոտ Ապրեսյանին: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հաստատեց Ա. Ապրեսյանին աշխատանքից ազատելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ դրա համար պատճառ է հանդիսացել անբարեխիղճ աշխատանքը: Իսկ մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ պատճառը եղել է տարաբնույթ չարաշահումների եւ կոռուպցիոն երեւույթների մեջ թաթախված լինելու մասին տեղեկությունները, տարբեր քրեական գործերով ստացվող բողոքները:

Մեր ունեցած տեղեկություններով, աշխատանքից հեռացվել է նաեւ մեկ այլ դատախազ, այս անգամ Շենգավիթ համայնքի դատախազությունից: Հիշեցնենք, որ վերջերս աշխատանքից ազատվել էր նաեւ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին (Արտակ Գեւորգյանը), ով իրեն փորձում էր արտոնյալի կարգավիճակում զգալ: Նրա հարցն անգամ քննարկվել է ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում: Ըստ ամենայնի, գլխավոր դատախազը որոշել է լրջորեն զբաղվել ինքնամաքրմամբ, կոռուպցիայի դեմ պայքարը սկսել են իրենք իրենցից, ինչի անհրաժեշտության մասին խոսվել էր նաեւ վերջերս Իջեւանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել