Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ԳՏԱՆ, ՄՆԱՑԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Հուլիս 30,2009 00:00

Հուլիսի 24-ին «Առավոտը» տեղեկացրել էր, որ 2008 թվականին Տավուշի մարզում սկսվել եւ կիսատ է մնացել նախկին կոլխոզային եւ սովխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը, արդյունքում մի շարք անտառների ճակատագիրը մշուշվել էր:

Ինչպես տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, նույն օրը հարցը նախարարությունում քննարկվել է բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, Տավուշի մարզպետի եւ հ/կ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ արձանագրվել, որ «ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների ոչ արդյունավետ համագործակցության հետեւանքով առաջացել են որոշակի խնդիրներ»:

Թե ինչ խնդիրներ, առայժմ չի մանրամասնվում: Բայց հայտնի է, որ համայնքներում ստեղծվող նոր անտառների սպասարկման հարցը, օրինակ, դեռ կարգավորված չէ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը պատրաստ է առաջիկայում կազմակերպել եւս մեկ քննարկում եւ հրավիրել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել