Լրահոս
Օրվա լրահոսը

72 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 30,2009 00:00

Երեկ Միավորված ազգերի կազմակերպությունը լրագրողներին ներկայացրեց 2010-2015 թթ «Զարգացման աջակցության» ծրագիրը, որի բյուջեն կազմում է մոտ 72 մլն դոլար: Գումարի 33%-ն ուղղվելու է մեր երկրի կայուն աճի ֆինանսավորմանը, 29%-ը՝ ժողովրդավարական կառավարմանը, 19%-ը սոցիալական ծառայությունների, 19%-ը՝ շրջակա միջավայրի եւ աղետների ռիսկի կառավարմանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի վստահեցմամբ, ծրագրով նախատեսվում է աջակցել Հայաստանի ամենախոցելի խմբերին՝ աղքատներ, կանայք, երեխաներ, հաշմանդամներ, ծերեր եւ փախստականներ, որոնց վրա տնտեսական եւ մարդկային զարգացման բացերն առավել ծանր են անդրադառնում: «Զարգացման աջակցություն» ծրագիրն իրականացվելու է Հայաստանի կառավարության, ներառյալ բոլոր նախարարությունները, մարզային իշխանությունների, 42 ազգային ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների եւ 22 միջազգային գործընկերների հետ:

Ըստ Կոնսուելո Վիդալի, աջակցության համար ընտրված ոլորտներից են՝ տարածաշրջանային անհավասարությունների նվազեցում եւ տնտեսական հնարավորությունների առավել մեծ հասանելիություն, առողջապահության համընդհանուր հասանելիության եւ ավելի բարձր որակի ծառայությունների հասանելիության խթանում, աջակցություն առողջապահական մարմիններին, կենտրոնական եւ տեղական մարմինների կարողությունների հզորացում եւ այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել