Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժել է Ձորագետը

Հուլիս 30,2009 00:00

\"\"Հուլիսի 28-ին, երեկոյան ժամը 20-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր մայրուղու Ձորագետ ավանին հարող հատվածը փակ էր: Հորդառատ անձրեւների եւ Դսեղից իջնող ջրագծի խողովակը պայթելու հետեւանքով մայրուղին պատվել էր լեռնային քարերով եւ մինչեւ ժամը 23-ը դարձել անանցանելի ավտոմեքենաների համար: Ինչպես փաստեցին տեղաբնակները, հեղեղը ճանապարհի բանուկ մասը լցրել էր Դսեղ գյուղի մատույցների լեռնային փլվածքներով: Վթարի վայրում հայտնված Ալավերդու ճանապարհային ոստիկան կապիտան Արամը միայնակ աշխատում էր մեղմացնել խցանումները: Այդուհանդերձ ճանապարհի երկու կողմից ավելի քան 100 մետր երկարությամբ խցանումներ էին: Որեւէ մեքենա կամ ուղեւոր չի վնասվել: «Հեղեղատարը փակվել ա, լրիվ տներից հետ լցվել ա, մարդկանց այգիները վնասել ա, փեթակները ջրի տակ ա քաշել, տեսնենք ոնց կլինի»,- իրենց մտահոգություններն էին հայտնում հեղեղի վայրում հայտնված ձորագետցիները: Նրանք տեղեկացրին նաեւ, որ հեղեղի պատճառով վնասվել է ավանի 15 բնակարան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել