Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ

Հուլիս 30,2009 00:00

Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլի տարածաշրջանների հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քննության առնելով երկրում եւ նրա շուրջ ընթացող ներկա քաղաքական ու հասարակական գործընթացները՝ Խորհուրդն այսօր եւս վերահաստատում է նախկինում Վրաստանի պետական կառուցաձեւի վերաբերյալ ընդունած իր տեսակետն ու համոզմունքը, այն է՝ Վրաստանի պետության բարգավաճման, հզորացման ու զարգացման ապագան ուղղակիորեն կապված է լինելու դաշնային կառուցաձեւ ունենալու հետ:

Դաշնային համակարգով Վրաստանը վերակազմավորելու հիմքում տրվելու են երկրում ազգային համախումբ եւ ավանդաբար ապրող ազգությունների առկայությունը, որոնց ազգային, մշակութային եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանվածության հիմնական երաշխիք կարող են դառնալ դաշնության սուբյեկտները՝ ինքնավարությունները: Այդպիսի կարգավիճակի անհետաձգելի պահանջ է զգացվում նաեւ մեր տարածաշրջանում ապրող հայերիս համար: Վրաստանի դաշնային, ժողովրդավարական կառուցաձեւ ունենալու անհրաժեշտության մասին իրենց դրական կարծիքներն են հայտնել տարբեր երկրների, այդ թվում նաեւ Վրաստանի բազում առաջադեմ քաղաքական, պետական, հասարակական գործիչներ, կազմակերպությունների, միավորումների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել