Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՎԵՑ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ

Հուլիս 30,2009 00:00

Երեկ Կոշի քրեակատարողական հիմնարկից 1 տարի 6 ամիս պատժաժամկետը ամբողջությամբ կրելուց հետո ազատվեց Հայկ Գեւորգյանը: Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված նա դատապարտվել էր խուլիգանության համար: Ըստ Հայկ Գեւորգյանի, հետապնդման իրական պատճառը քաղաքական հայացքներն էին: Նախկին քաղբանտարկյալը նշեց նաեւ՝ «պայքարելու եմ մինչեւ վերջ՝ ի գիտություն Սերժ Սարգսյանի»: Նրան դիմավորելու էին եկել հարազատները, ընկերները եւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները: News.am-ը հիշեցնում է, որ Հայկ Գեւորգյանը քաղբանտարկյալներ Մկրտիչ եւ Ժորա Սափեյանների քրոջ որդին է: «Պայքարելու եմ իմ քեռիների եւ իմ բոլոր քաղբանտարկյալ ընկերների ազատության համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հ. Գեւորգյանը եւ ընդգծել թե ուրախ է, որ իր նկատմամբ համաներում չեն կիրառել: Հայկը Արագածոտնի մարզի Թալին գյուղի բնակիչ է եւ Ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, սակայն դեռ հստակ չէ նրա ուսման շարունակության հարցը: Այսօր երեկոյան նա խոստացավ անպայման մասնակցել Սարյանի արձանի մոտ անցկացվող քաղաքական զբոսանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել