Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարությունը հաղթանակելու է

Հուլիս 30,2009 00:00

\"\"

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը եւ նրա պաշտպաններ Արթուր Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը երեկ տարածել են հայտարարություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ հուլիսի 31-ը ներկայանալ իրավապահ մարմիններին, ինչպես պահանջվում էր ՀՀ նախագահի առաջարկով խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին որոշմամբ:

Հայտարարության մեջ ասվում է. «Որպես պարոն Սուքիասյանի պաշտպաններ, ցանկանում ենք հավելել, որ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից ձեռնարկված գործընթացը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասցվել, եւ իշխանությունների կողմից համաներման ակտի ընդունումը, ինքնին, չի նշանակում եւ չի կարող մեկնաբանվել իբրեւ այն պարտավորությունների ամբողջական կատարում, որոնք նրանք ունեն պարոն Սուքիասյանի եւ նրա գործընկերների նկատմամբ: Ուշ թե շուտ իշխանությունների առջեւ դրվելու է նաեւ ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներն իսպառ դադարեցնելու անհրաժեշտության հարցը: Այսպիսով, պարոն Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ եւ կասկած չունի, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել