Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատակիցներ են, բայց՝ նախկին

Հուլիս 30,2009 00:00

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե ի գիտություն է ընդունել ԱՄՆ դատախազության Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի գրասենյակի հայտարարությունը, որտեղ նշվում է անօրինական գործունեություն կատարելու մեղադրանքով Լոս Անջելեսում բնակվող հայազգի 5 անձանց ձերբակալման մասին:

«Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ՝ շահագրգռված լինելով հարուցված քրեական գործի հանգամանքների շուտափույթ բացահայտման մեջ: Հյուպատոսությունը ակնկալում է առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ ամերիկյան կողմից գործում առկա փաստերի, մասնավորապես՝ մեղադրվող անձանց կողմից հյուպատոսության պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ: Ինչ վերաբերում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության մեղադրվող նախկին երկու աշխատակիցներին, ապա Նորայր Ղալումյանը 2002-ից չի աշխատում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, իսկ 2003 թ. ազատվել է ԱԳՆ համակարգում աշխատանքից եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում:

ԱՄՆ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը հյուպատոսության տեխնիկական անձնակազմի անդամ է եղել եւ ազատվել է աշխատանքից 2007թ.»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել