Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Հուլիս 30,2009 00:00

\"\"
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա 64-րդ նստաշրջանի, որը բացումը սեպտեմբերի
15-ին է, իսկ ընդհանուր քննարկումները կայանալու են սեպտեմբերի 23-30-ին, օրակարգի նախագծի համաձայն
(տես՝ https://daccessdds.un.org/doc  /UNDOC/GEN/N09/401/ 97/PDF/N0940197.pdf? OpenElement), քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության հետ կապված երկու հարց: Դրանցից մեկը կոչվում է «ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար», իսկ մյուսը՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակը»:
Հայաստանի ԱԳՆ-ից «Ռադիոլուր»-ին այս կապակցությամբ երեկ հայտնել են, թե սովորաբար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգն ընդունվում է նստաշրջանի առաջին օրը։ Այն դիտարկմանը, թե այս հարցերը ներառված էին 63-րդ նստաշրջանում եւ մեխանիկորեն անցնո՞ւմ են 64-րդ նստաշրջան՝ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը պատասխանել է, որ ընթացակարգը դա է ենթադրում, սակայն նստաշրջանից մեկ օր առաջ է կազմվում օրակարգը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել