Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ՝ ԳՅՈՒՄՐՈՒ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»

Հուլիս 29,2009 00:00

\"\"Գյումրիի արվեստների ինստիտուտում օրերս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց 2008 թ. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը՝ Գյումրիի ոգին բարձրացնելու եւ գյումրեցիների բարոյահոգեբանական ավանդների զարգացմանը նպաստելու համար: Տիտղոսի վկայականը պարոն Յիրիկյանին հանձնեց 2008թ. դեկտեմբերի 7-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից նոր բնակարան ստացած երիտասարդ մայրերից մեկը՝ Նարինե Խարաջյանը:

Նշենք, որ տարեսկզբին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել էին «Գյումրու տարվա մարդ» հասարակական կազմակերպությանը՝ առաջարկելով քննարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին 2008թ. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը շնորհելու հարցը: Հ/կ հանձնախումբը, որի անդամներ են գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտների անվանի մարդիկ, հաշվի առնելով այն, որ պարոն Յիրիկյանը 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի տարելիցի առիթով Գյումրու 20 անօթեւան ընտանիքների բնակարան է նվիրաբերել, որոշել է տիտղոսը հանձնել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենին: Միջոցառման ժամանակ Ռ. Յիրիկյանի մասին գնահատանքի խոսքեր ասացին նախկինում «Գյումրու տարվա մարդ» ճանաչված մարդիկ, որոնք իրենց ներդրումն են ունեցել Գյումրիի վերականգնման եւ զարգացման գործում, այդ թվում նաեւ մաեստրո Լորիս Ճգնավորյանը: Արարողության պաշտոնական մասն ավարտվեց գյումրեցի դաշնակահարի եւ ժողովրդական երգիչ Համլետ Գեւորգյանի ելույթներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել