Տավուշի մարզի Հաղարծին գյուղում տեղի է ունեցել ավտովթար: «Մերսեդես» մակնիշի 844ԼՕ68 պ/հ ավտոկցորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել Հաղարծին գյուղի դեղատանը: Քանդվել է դեղատան արեւմտյան պատը, իսկ «ԱՊ Ավան» ՍՊԸ-ին պատկանող ավտոկցորդի վարորդը՝ Երեւանի բնակիչ, 61-ամյա Համլետ Կարապետյանը ստացել է ձախ ձեռքի կոտրվածք ու տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց: