Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՎԱԶԱԿՆԵՐԸ

Հուլիս 29,2009 00:00

Երեկ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը տեղեկացրեց, որ 4 օր առաջ Արամի փողոցում ավազակային հարձակման ենթարկված Չեխիայի Հանրապետության երկու քաղաքացու, ինչպես նաեւ հուլիսի 25-ին Ե. Կողբացի եւ Վ. Սարգսյան փողոցներում ավազակային հարձակման ենթարկված Նիդեռլանդների Թագավորության երկու եւ Արգենտինայի երեք քաղաքացիների գործով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների եւ ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 27-ին բերման են ենթարկվել 16-ամյա Մկրտիչ Հովսեփյանը, 19-ամյա Հայկ Բուդոյանը եւ նրա կրտսեր եղբայրը` 16-ամյա Վիգեն Բուդոյանը:

Վերջիններս խոստովանել են, որ զբոսաշրջիկների վրա կատարված ավազակային հարձակումները հեղինակել են իրենք:

Ըստ ոստիկանության, Մ. Հովսեփյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ Բուդոյանների բնակարանից հայտնաբերվել են զբոսաշրջիկներին պատկանող «Վիզա Էլեկտրոն» եւ «Մաստեր» քարտեր, անձնագիր, ժամացույցներ, դրամապանակներ, բջջային հեռախոսներ, տարբեր երկրների դրամներ եւ այլն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել