Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՉՔԴ ԼՈՒՅՍ»

Հուլիս 29,2009 00:00

«Լույս հայի աչքերին» հայկական ակնաբուժական նախագծի շրջանակներում ակնաբուժական խմբերը 25 օր Տավուշի մարզում մատուցել են անվճար ծառայություններ: Ըստ մարզպետարանի, մարզի 4 տարածաշրջաններից յուրաքանչյուրում 6-ական օր աշխատել է նաեւ աչքի շարժական հիվանդանոցը՝ անհրաժեշտության դեպքում տեսողության ստուգումից հետո հիվանդներին ուղեգրել են շարժական հիվանդանոց, որտեղ կատարել են լազերային բուժում, իսկ սոցիալապես անապահովներին՝ նաեւ վիրահատություն: Արդյունքում կատարվել է 177 վիրահատություն, 77 հիվանդ ստացել է լազերային բուժում, 18 տարեկանից բարձր շուրջ 1500 անձանց տրամադրվելու է ակնոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել