Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈՒ ՈՒ ՔՈ ԾԻՐԱՆԸ

Հուլիս 29,2009 00:00

Արագածոտնի մարզպետարանի տվյալներով, մարզում այս տարի ծիրանի բերքն առատ է՝ 1200 հա ծիրանի այգիներից ավելի քան 6000 տոննա միրգ է ստացվել: Սակայն ծիրանագործների ուրախությանը նաեւ մտահոգություն է խառնվել՝ բերքի իրացման խնդիր կա: Տեղում ծիրանի մթերման հնարավորությունը փոքր է, իսկ այլ մարզեր կամ հանրապետությունից դուրս արտահանելը մեծ ծախսերի հետ է կապված: Շատերը ճարահատ արտադրված բերքը հիմնականում իրացնում են տեղական շուկայում՝ նվազագույն գներով: Ոմանք էլ օգտագործում են միրգը սեփական միջոցներով վերամշակելու, չորացնելու եղանակները: Այս կերպ գյուղացին հնարավորություն է ստանում պահպանել բերքը, աշնանը կամ ձմռանը չոր մրգի վաճառքով եկամուտ ստանալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել