Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԼԻՆԵՆՔ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Հուլիս 29,2009 00:00

«Մենք համոզված ենք, որ չկան հակամարտությունները կարգավորող ունիվերսալ ձեւեր: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագման պատմությունը, դրդապատճառները, իր յուրահատուկ ընթացքը: Առանց դրանք հաշվի առնելու հնարավոր չէ գտնել արդարացի եւ կայուն լուծում»,- երեկ Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաեւ հստակեցրեց, թե ինքն ինչ պայմանների բավարարման դեպքում կգնա Թուրքիա՝ ֆուտբոլային խաղը դիտելու. «Դուք գիտեք, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին քիչ ժամանակ է մնացել, որին ներկա գտնվելու հրավեր ունեմ Թուրքիայի նախագահ պարոն Գյուլից: Ներկա իրողությունների պայմաններում, անշուշտ, մենք ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի նախագահի պատասխան այցի համար: Նախագահ Տադիչին ես կրկնել եմ իմ նախկին հայտարարությունները, համաձայն որոնց՝ կընդունեմ արված հրավերը միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլերի տեսանելիության դեպքում, այսինքն՝ Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել