Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ արժե ուսումը Հայաստանում

Հուլիս 28,2009 00:00

Օգոստոսի 1-ին կհրապարակվեն պետական բուհերի ընդունելության մրցույթի արդյունքները: Սակայն դիմորդներին, եւ առավելապես նրանց ծնողներին ընդունվել-չընդունվելուց ոչ պակաս հետաքրքրում է, թե ո՞ր համակարգով են ընդունվել՝ պետպատվերի շրջանակներո՞ւմ, թե՞ վճարովի:

ՀՀ պետական բուհերի տարբեր մասնագիտությունների ուսուցման համար նախատեսված տարեկան վարձավճարները հիմնականում ուղիղ համեմատական են մասնագիտությունների հեղինակությանը: Ամենաթանկը Երեւանի պետական բժշկական համալասարանի բուժական գործ եւ ստոմոտոլոգիա մասնագիտությունների վարձավճարն է՝ 800 հազարական դրամ: Էականորեն էժան է դեղագործություն մասնագիտության վճարը՝ տարեկան 580 հազար դրամ:

2-րդ պատվավոր տեղում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտություն մասնագիտությունը՝ տարեկան 700 հազար դրամ վճարով: ԵՊՀ-ի մյուս մասնագիտությունների համար վճարը տատանվում է 250- 450 հազար դրամի սահմաններում: Մաթեմատիկական եւ բնագիտական գրեթե բոլոր մասնագիտությունների վարձավճարը 250 հազար է, բացի ակտուար մաթեմատիկայից եւ «ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունից, որոնք արժեն 350 հազար, կենսաինֆորմատիկան արժե 300 հազար, իսկ դեղագործական քիմիան՝ 400 հազար դրամ: Աշխարհագրության հետ առնչվող մասնագիտությունները 250 հազար են, բացի «սերվիսից»՝ 300 հազար, եւ «քարտեզագրություն ու կադաստրից»՝ 350 հազար: Պատմությունը 280 հազար է, փիլիսոփայության համար բավարար է տարեկան 250 հազարը, մշակութաբանության ու արվեստաբանության համար՝ 330-ական հազարը, հոգեբանությունն ավելի «հարգի է»՝ 400 հազար, սոցիոլոգիան՝ 350, իսկ քաղաքագիտությունն ու հանրային կառավարումը 100 հազարով թանկ են՝ 450 հազար դրամ: Տնտեսագիտական մասնագիտությունները՝ 480 հազար դամ արժեն, դրանց մոտ հայոց լեզու եւ գրականությունը գրեթե ձրի է՝ տարեկան 250 հազար դրամ, իսկ ահա լրագրությունը եւ ռուսաց լեզվին առնչվող մասնագիտությունները 300 հազարանոց են: Ռոմանոգերմանականում անգլերենին առնչվող բոլոր, ինչպես նաեւ՝ իտալերեն, իսպաներեն, եւ արեւելգիտության ֆակուլտետի երեք՝ թուրքագիտություն, արաբագիտություն, իրանագիտություն մասնագիտություններին տիրապետելու համար հարկավոր կլինի տարեկան 450 հազար դրամ, 50 հազարով էժան են գերմաներենին ու ֆրանսերենին առնչվող մասնագիտությունները՝ 400 հազար դրամ: Աստվածաբանությունը այս բուհի «էժան» մասնագիտություններից է՝ 280 հազար դրամ: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում գներն ավելի մատչելի են՝ 250-280 հազար դարմ, միայն տնտեսագիտությունն է, որ 330 հազար արժե:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում վարձավճարները սկսվում են 292 հազարից, ավարտվում 370 հազարով: Հետաքրքրիր է, որ այս բուհում ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտությունն ավելի թանկարժեք է, քան ԵՊՀ-ում՝ 366 հազար դրամ:

Այս բուհի Գյումրու եւ Վանաձորի մասնաճյուղերում ավելի մեղմ գներ են՝ 242-280 հազար, իսկ ահա Կապանի մասնաճյուղում՝ 294-336 հազար, հավանաբար սյունեցիները կամ հարեւան արցախցիներն ավելի հարուստ են:

Երեւանի ճարտարապետական եւ շինարարական պետական համալսարանում գները սկսվում են 320 հազարից եւ ավարտվում 490 հազարով՝ ճարտարապետություն եւ դիզայն մասնագիտության համար:

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում գները տատանվում են 400-450 հազարի շրջանակներում, իսկ նույն բուհի Գյումրիի մասնաճյուղում բոլոր մասնագիտությունները 300 հազար արժեն, Եղեգնաձորի մանաճյուղում՝ բոլորը 250 հազար:

Հետաքրքրիր գնային քաղաքականություն է Հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ բոլոր բնագիտական եւ մաթեմատիկական մասնագիտությունները 240 հազար դրամ արժեն, աշխարհագրությունը՝ 250, իսկ ինֆորմատիկան՝ 300 հազար, պատմությունն արժե 300 հազար, իրավագիտությունը՝ 550 հազար: Հետաքրքրիր է, որ մանկավարժականը լրագրություն մասնագիտությունն ավելի բարձր վարձավճարով է սովորեցնում, քան ԵՊՀ-ն՝ 320 հազարով, իսկ անգլերենի կապված մասնագիտություններն ավելի թանկ են, քան՝ Բրյուսովում՝ 430 հազար դրամ: Հայերենն ու ռուսերենը՝ 250 հազար արժեն, գերմաաներնն ու ֆրանսերենը՝ 380 հազար:Մշակութաբանությունը 300 հազար: Արվեստին առնչվող մասնագիտությունները՝ երաժշտություն, կերպարվեստ, ռեժիսուրա, պարարվեստ, եւ այլն՝ 350 հազար են, գրադարանային-թանգարանային գործ եւ տարբեր երաժշտախմբերի ղեկավարումը՝ 240-250 հազար, մանկավարժությանը եւ դեֆեկտոլոգիային առնչվող մասնագիտությունները՝ 250-410 հազար:

Միատոն են գները Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում՝ բոլոր մասնագիտությունների գծով 400 հազար դրամ:

Գյումրու մանկավարժական ինստիտուտում վճարները սկսվում են 180 հազարից եւ ավարտվում անգլերենի համար պահանջվող 350 հազարով: Վանաձորի մանկավարժական համալսարանում գները սկսվում են 200 հազարից եւ ավարտվում ամենավբարձրը՝ 350 հազար՝ իրավագիտություն եւ կառավարում մասնագիտությունների համար:

ԵՊԲՀ-ի բուժական գործ, ստոմատոլոգիա (800 հազար) եւ ԵՊՀ-ի իրավագիտություն (700 հազար) մասնագիտություններից հետո պատվավոր 3-րդ տեղում է հայտնվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որտեղ բոլոր մասնագիտությունների վարձավճարներն անխտիր 600 հազար դրամ արժեն: Նույն բուհի Գյումրու մասնաճյուղում բոլոր մասնագիտությունները 350 հազար դրամ են:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ամենաէժանը գրական ստեղծագործություն եւ թատերագիտություն մասնագիտություններն են՝ 300 հազարական դրամ, դերասանի վարպետությունը՝ 360 հազար դրամ է, իսկ մնացած բոլոր մասնագիտությունները՝ 400 հազար դրամ:

Նույն ինստիտուտի Գյումրու եւ Վանաձորի մասնաճյուղերում 220 հազար արժե դերասանի վարպետությունը, մյուս մասնագիտությունները՝ 260-ական հազար, իսկ Գորիսի մասնաճյուղում միայն դերասանի վարպետություն մասնագիտությունն է, այն էլ՝ 200 հազար դրամ:

Երեւանի գեղարվեստի ակադեմիայում կերպարվեստի պատմություն եւ տեսությունը համեմատաբար էժան է՝ 320 հազար, մյուս մասնագիտությունները՝ 440-450 հազար դրամ, եւ ամենաթանկը՝ 500 հազարական արժեն հագուստի մոդելավորում եւ դիզայն մասնագիտությունների վճարները: Նույն բուհի Գյումրու մասնաճյուղում բացի կերպարվեստի պատմություն եւ տեսությունից՝ 270 հազար, մնացած բոլոր մասնագիտություններն արժեն 300 հազար: Այս բուհի Դիլիջանում գործող մասնաճյուղում դասավանդում են միայն կիրառական արվեստ մասնագիտությունը՝ 270 հազարով:

Գավառի պետական համալսարանում գները սկսվում են 150 հազարից, ավարտվում՝ 260 հազարով:

Ֆիզիակական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում բոլոր մասնագիտություններն արժեն 300 հազար դրամ:

Եվ վերջապես Հայաստանի պետական ագրարային համալսարանում ուսման տարեկան վարձավճարները մոտ չորս տասնայակ մասնագիտությունների համար սկսվում են սկսվում են 170 հազարից եւ հասնում մինչեւ 320 հազարի: Իսկ ամենաշատը՝ 370 հազար դրամ արժե միայն մի մասնագիտություն՝ «ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում»:

Չմոռանանք նաեւ Գորիսի պետական համալսարանը, որտեղ գները տատանվում են 200-320 հազարի շրջանակներում: Ամենաթանկը՝ 320 հազարը, բնականաբար, իրավագիտությունն արժե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել