Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբին՝ չորրորդ տեղում

Հուլիս 28,2009 00:00

\"\"Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Դանիայում անցկացված «Պոլիտիկայի գավաթ» անունը կրող միջազգային ներկայացուցչական մրցաշարում հանդես գալով ուժեղագույնների խմբում՝ 10 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Նա տարավ վեց հաղթանակ, չորս պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ չկրեց ոչ մի պարտություն: Գաբրիելն ընդամենը կես միավորով ետ մնաց առաջատարներից՝ գրոսմայստերներ Պարմերիան Նեգիից (Հնդկաստան) եւ Բորիս Ավրուխից (Իսրայել):

Գաբրիել Սարգսյանի արդյունքը մարզական առումով ինքնին վատ չէ: Սակայն հակված ենք մտածել, որ Դանիայի մրցաշարը նրա համար մոտ օրերս մեկնարկող «Չեսս Կլասիկ Մայնց 2009» շախմատային փառատոնի ծրագրում ներառված «Օրդիքս Օփեն» ավելի հեղինակավոր մրցաշարի նախապատրաստական փուլն էր, որտեղ հայ շախմատիստը ավելի շատ ստեղծագործական խնդիրներ ուներ լուծելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել