Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ բրոնզե մեդալ

Հուլիս 28,2009 00:00

Սերբիայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Ազատ ոճայիններից հետո մրցագորգը տրամադրվել էր հունահռոմեական ըմբիշներին: Այս ձեւում Հայաստանը մրցավայր էր գործուղել ութ քաշային կարգի ըմբիշների: Հանրապետության հավաքականի անդամներից լավագույն արդյունքը ցույց տվեց 50 կգ քաշային Լյուդվիգ Քոչարյանը, որն ի վերջո բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին՝ դառնալով միակ մեդալակիրը: Մրցանակային տեղ զբաղեցրին նաեւ հինգերորդը Ալբերտ Վարդանյանը՝ 42 կգ, Հայկ Արշակյանը՝ 58 կգ եւ Արթուր Պետրոսյանը՝ 63 կգ: Մեր մյուս ըմբիշներն իրենց քաշային կարգում ցույց տվեցին միջին եւ ցածր արդյունքներ: Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 35 երկրների մրցակցությունում գրավեց 8-րդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել