Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողների հետ հանդիպման ընթացքում, գրեթե բոլոր թեկնածուները խոստանում էին համայնքում ավելացնել կանաչ զանգվածները, երեխաների համար խաղահրապարակներ հիմնել: Ընտրություններից հետո, նշյալ համայնքում, Զորավար Անդրանիկի արձանի հարեւանությամբ, կանաչ գոտու հաշվին արդեն կառուցվում է հերթական օբյեկտը: Նշենք, որ թեկնածուներից մի քանիսը, ընտրվելու դեպքում, հատկապես այդ տարածքում խոստացել էին կառուցել խաղահրապարակ: Ըստ որոշ լուրերի, նոր կառուցվող օբյեկտը պատկանում է նախկին թաղապետ Վահան Զատիկյանի եղբորը: