Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ՉՇՐՋԱՆՑԵՑ ԿԱՊԱՆԸ

Հուլիս 28,2009 00:00

Չնկատել միջազգային ճգնաժամի ազդեցությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանումում՝ անհնար է, քանի որ, ինչպես հավաստիացնում է ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանը, այն այստեղ ամենաառաջինն է նկատվում: Կապանում բնակարանների առք ու վաճառքը այս տարի 50%-ով նվազել է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի ընդամենը 154 առուվաճառք է իրականացվել, այնինչ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասնում էր 328-ի: Գործարքները հիմնականում քաղաքում են, գյուղերում վաճառողներ կամ գնոդներ գրեթե չկան:

«Այս տարվա հունվար-մայիս ամիսներին մենք 6,661 մլն դրամ եկամուտ ենք ապահովել, 5,312 մլն դրամ ավելի քիչ՝ քան 2008թ. նույն ամիսներին»,- ասում է Կապանի տարածքային ստորաբաժանման պետ Գագիկ Աղախանյանը:

Նվազել է նաեւ քաղաքացիների հոսքը: Եթե նախորդ տարի օրական 50 եւ ավելի քաղաքացիների էին սպասարկում այստեղ, ապա այժմ՝ հազիվ 10-15: Կիսով չափ եւ ավելի նվազում է գրանցվել նաեւ գրավով իրականացվող գործարքներում: Ըստ զրուցակցիս՝ դրան նպաստել է նաեւ այն, որ բանկերը զգալիորեն կրճատել են վարկերի տրամադրումը: Այս տարի գրավով կատարվող գործարքները ընդամենը 50-ն են, իսկ անցած տարի դրանք անցնում էին 120-ից: Կապանի տարածաշրջանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող այս ստորաբաժանումն իր խնդիրներն էլ ունի, որից առաջնահերթը՝ ընդարձակ տարածք ձեռքբերելու անհրաժեշտությունն է, որից հետո աշխատակազմը հնարավորություն կունենա իր գործունեությունը իրականացնել առավել հարմարավետ պայմաններում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել