Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչը օրերս Նոյեմբերյան քաղաք էր եկել՝ իր «Զապորոժեցը» վաճառելու: Նախապես Նոյեմբերյանի բնակչի հետ պայմանավորվել էր, որ հնամաշ «Զապը» 4 հազար դրամով նրան վաճառեր: Սակայն Նոյեմբերյանում, ԱրմենՏելի շենքի մոտ, պետավտոտեսուչները հին մեքենայի վարորդին, ամրագոտին չկապելու պատճառաբանությամբ, տուգանել են 3 հազար դրամով: Պետավտոտեսուչների գործողություններից զայրացած, ոսկեվանցի «վաճառականը» հրաժարվել է մեքենան վաճառելու մտադրությունից եւ գյուղ վերադարձել: