2009 թ. մայիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի վերջնական լրամշակման միջգերատեսչական հանձնաժողովը երեկ ձեւավորեց երեք աշխատանքային խումբ՝ համայնքների խորոշացման հարցերի, միջհամայնքային միավորումների ձեւավորման հարցերի եւ հանրային մասնակցության եւ իրազեկման հարցերի: Առաջիկա օրերին խմբերը կմշակեն իրենց աշխատանքային ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Տեղեկացնենք, որ «Առավոտը» հանձնաժողովի անդամ է եւ ընդգրկված է հանրային մասնակցության եւ իրազեկման հարցերի աշխատանքային խմբում: