Լրահոս
Օրվա լրահոսը

8 ՀԱՏ «20» ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Հուլիս 25,2009 00:00

Այս տարի Սյունիքի մարզից միասնական քննություն հանձնող 933 աշակերտից 20 միավոր ստացան միայն 8-ը: Երկու «20» գրանցվեց ֆիզիկայից, վեցը՝ անգլերենից, մյուս առարկաներից «20» ստացողներ չեն եղել: «19» ստացողների թիվը հասնում է 43-ի: Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը, «19» չի եղել գերմաներեն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից, «18» հավաքածները 87-ն են: 321 աշակերտ միասնական քննություն հանձնելիս չկարողացավ հավաքել նվազագույն «8» միավորը: Պարոն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը դժգոհ չէ քննությունների արդյունքներից, ակտիվությունը մեծ էր: Ըստ նրա՝ ցածր միավորները ոչ այնքան թեստերի բարդության հետեւանք են, որքան թեստերի լրացման համար սահմանված քիչ ժամանակի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել