Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ» ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

Հուլիս 25,2009 00:00

Երեկ «Առավոտին» դիմած Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանն ասաց, որ զանգել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (դատավոր Ռուբիկ Ափինյանի օգնականին) եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ Կենտրոնի հարցերով զբաղվող պարոն Վարոսյանին:

Ներկայացել է եւ ասել է, որ հետախուզվում է «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի գործով; Հիշեցնենք, որ այդ ընկերությունը, որի նախագահն է Հ. Առաքելյանը, «Նաիրիտ» գործարանի հետ իրականացրել է առքուվաճառք: «Նաիրիտը» դատի է տվել Հ. Առաքելյանին, պահանջելով 6մլն 530 հազար դրամի պարտքը: Հ. Առաքելյանին թե դատարանից, թե ԴԱՀԿ ծառայությունից հեռախոսով հայտնել են, որ նրա անունը չկա որեւէ տեղում, եւ որ Առաքելյանն իրենց չի հետաքրքրում:

«Այդ դեպքում ինչի՞ համար էր այս աղմուկը, ինչո՞ւ եմ հետախուզվում: Ես հիմնարկը հանձնել եմ պետությանը 2005թ-ից, ու ոչ մի փաստաթղթով չի հիմնավորվում, թե պարտք եմ պետությանը»,- ասաց Հ.Առաքելյանը:

Երեկ ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարն «Առավոտի» հարցին, թե կա՞ վարույթ նշված գործով, պատասխանեց, որ հետախուզվողի անձն իրենց չի հետաքրքրում, եւ որ «Նաիրիտը» 2 օր առաջ հետախուզում է հայտարարել «Ջանկօգ-քիմ» ընկերության գույքի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել