Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏԻ ՊԵՏԵՐ ԵՆ

Հուլիս 25,2009 00:00

Պետեկամուտների կոմիտեն Արմավիրի, Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Գյումրիի հարկային տեսչությունների 43 թափուր տեղերի համար մրցույթ էր հայտարարել: Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայության տեղեկատվությամբ, 180 դիմորդներից հաղթող են ճանաչվել 36-ը, իսկ 7 տեղ դեռ թափուր է մնացել: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը գոհ է եղել նոր աշխատակիցների պատրաստվածությունից՝ կարեւորելով, որ նրանք ավելի լավ են տիրապետում համակարգչային տեխնիկային եւ մի քանի լեզու գիտեն: Պարոն Խաչատրյանը խոստացել է, որ եթե նոր աշխատակիցներն իրենց լավ դրսեւորեն, հանգիստ կկարողանան հետագայում շարքային աշխատողից ղեկավար պաշտոններ զբաղեցնել. «Ինձ տեղեկացրել են, որ նոր ընդունվածներից շատերն արդեն պատրաստի կադրեր են՝ կարող են անգամ բաժնի պետեր աշխատել: Իմ մոտեցումն այս է՝ եթե շրջանավարտը կամ դիմորդը խելացի է, ուրեմն համակարգում տեղ ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել