Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՄԱՐԻ ԼԵՌՆԱՆՑՔՈՒՄ

Հուլիս 25,2009 00:00

Նախորդ օրը ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ անցած տարի հաջողվել է «Օմարի բարձունքում դիրքերը առաջ տալ» եւ հայտնվել հակառակորդից ավելի բարենպաստ վիճակում։ «Առավոտը» զրուցել է այդ գործողությունների մասնակիցներից մեկի հետ։ Մեջբերում ենք նրա խոսքերը. «Այդ բարձունքից ամբողջ Ղարաբաղն է երեւում։ Երբ դիրքերը առաջ չէինք տվել, այդ մասում չեզոք տարածք էր. որսկաններն էլ էին էդտեղ գալիս, թուրքերն էլ: Թուրքերը մի քանի անգամ անցել են, եկել են՝ հայկական գյուղեր են մտել։ Այսինքն՝ այդտարածքը ո՛չ մերն էր, ո՛չ իրենցը: Ու արդեն պարզ ա, չէ՞, որ մենք պետք է առաջ տայինք դիրքերը: Դե, հիմա հիմնական դիրքերն էլ մերն են այնտեղ. 3 հատ հիմնական բարձունք ու մի հատ էլ բարձունքի արանքում կարեւոր մի տարածք վերցրինք։ Էլ իրենք հնարավորություն չունեին առաջ գալու: Ասում են՝ այնքան են վախեցել խեղճերը, որ իրենց նախարարին մի ամիս չեն ասել, որ բարձունքը մերն է։ Սա շատ կարեւոր գործողություն էր մեզ համար. մինչեւ մեր առաջ գնալը, մեր դիրքերն այնտեղ մոտ 2000 մետր բարձրության վրա էին, իսկ բարձունքը հաղթահարելուց հետո մեր դիրքերն արդեն 3400-3500 մետրի վրա են: Մեր պատերազմը դեռ չի ավարտվել. մենք միշտ էլ պատրաստ ենք կռվելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել