Ղարաբաղում գտնվող լրագրողների խումբն այցելել էր առաջին գիծ՝ լուսաբանելու
զինվորների առօրյան: Լրագրողների մեջ էր նաեւ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Սովորաբար նա կոնֆլիկտի մեջ է մտնում ոստիկանների եւ զինվորականների հետ, սակայն տվյալ դեպքում Գ. Շամշյանի նկատմամբ հոգատարություն դրսեւորվեց: Խրամատ մտնելուց առաջ հրամանատարը Գագիկի գլխին հագցրեց զինվորական սաղավարտ:
Լուսանկարը՝ «Հետքի»