Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյանն առայժմ երկրորդն է

Հուլիս 24,2009 00:00

Դանիայի Հելսինգոր քաղաքում շարունակվում է շախմատի «Պոլիտիկայի գավաթ» միջազգային բաց մրցաշարը, որին, ճշգրտված տվյալներով, ընդհանուր առմամբ մասնակցում է 307 շախմատիստ:

Ուժեղագույնների խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը անցկացված վեց տուրերում եւս հինգ գրոսմայստերների հետ կորցրել է ընդամենը կես միավոր: Լրացուցիչ գործակիցներով Գաբին ընթանում է երկրորդ հորիզոնականում: Իսկ աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է շվեդ Ջոննի Հեկտորը: Ըստ մրցաշարի պաշտոնական կայքի, հաջորդ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւերով հանդիպելու է իսրայելցի Եվգենի Պոստնիի հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել