Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՒԶԱՐԿՎԵԼ Է «ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆԸ»

Հուլիս 24,2009 00:00

Երեկ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Արզումանյանին հուլիսի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, տեսակցության այցելող Մերի Կարապետյանը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվել է անձնական խուզարկության: Վերջինիս մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2 փաթեթ: Փաթեթների ստուգմամբ հայտնաբերվել են 5,8 եւ 6,2 գրամ թմրանյութանման զանգվածներ, մեկուկես հատ սպիտակ գույն ունեցող դեղահաբեր՝ «B8» գրառմամբ, եւ 15 մլ տարողությամբ «Vision» գրառմամբ կապրոնե սրվակ՝ կիսով չափ լցված բաց շագանակագույն, սուր հոտ ունեցող հեղուկով:

Ըստ մամուլի քարտուղարի, «վերոնշյալ փաթեթները քրեակատարողական հիմնարկ «ապահով» փոխադրելու նպատակով Մ. Կարապետյանը դրանք թաքցրել է սեռական օրգանում»: Կարապետյանն ասել էր, որ դատապարտյալն իրեն զանգահարել եւ հանձնարարել է հանդիպել իր վաղեմի ծանոթներից մեկին, որն էլ հանձնել է թմրանյութանման զանգվածներն ու պահանջել դրանք սեռական օրգանում թաքցնելու միջոցով տեղափոխել քրեակատարողական հիմնարկ: Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել