Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օրենք՝ ադրբեջանցիների դեմ

Հուլիս 24,2009 00:00

«Ազգային ժողովի նոր ընտրություններ են պետք, բայց մաքուր ընտրություններ։ Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց անձնական, խմբային շահից այն կողմ կա նաեւ հայրենիքի շահ»,- երեկ հրավիրած մամլո ասուլիսում տնտեսական սխալ քաղաքականության համար այսպիսի փրկության ելք առաջարկեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Նա դժգոհ էր կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, պարոն Շիրինյանն ասաց, որ ԼՂՀ ԱԺ-ն լավ կլինի մի օրենք ընդունի ու արգելի, որ ադրբեջանցիները երբեւէ վերադառնան ու մշտապես բնակություն հաստատեն Արցախի տարածքում. «1924-ին Նախիջեւանի խորհրդային իշխանությունները նույն կերպ վարվեցին հայերի հետ. ընդունեցին օրենք՝ տեղահանված հայությանն արգելելով վերադառնալ իր հայրենի բնօջախ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել