Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախընտրում են Անթալիան

Հուլիս 24,2009 00:00

\"\"Որքան էլ ՀՀ կառավարությունը միջոցներ է ծախսում Հայաստանում տուրիզմը զարգացնելու համար, այս տարի տուրիստների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ընդամենը 240-ով է ավելացել: «Արմենպրեսի» տեղեկացմամբ, այս ցուցանիշից դժգոհ է նաեւ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա տուրիստների՝ Հայաստան չգալը պայմանավորեց համաշխարհային ճգնաժամով: Հարցին, թե մեր երկրում չափազանց բարձր գները չե՞ն խրտնեցնում զբոսաշրջիկներին, պարոն Ապրեսյանը պատասխանեց. «Բարձր գնի դիմաց բարձր է նաեւ ծառայությունների որակը: Հայաստանում կան վայրեր, որտեղ 6-7 հազար դրամ օրավարձով կարելի է հանգստանալ: Ճիշտ է, այնտեղ շքեղ պայմաններ չեն, սակայն նորմալ հանգիստ ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ կան: Իսկ, օրինակ, Աջարիա զբոսաշրջիկներին տանում են նույնիսկ 7 օրը 35 հազար դրամով, բայց երբ փորձում ես պարզել, թե գնի դիմաց ինչ է ստանում զբոսաշրջիկը, տեսնում ես, որ բավական տարրական պայմաններ բացակայում են»:

Ըստ Մ. Ապրեսյանի, բավականին մատչելի են նաեւ տուրգործակալությունների առաջարկած Ղարաբաղի զբոսաշրջային փաթեթները: Նախարարության տվյալներով, այս տարի հայերը նախընտրում են հանգստանալ ավելի շատ Վրաստանում եւ Անթալիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031