Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կախված ենք փռշտոցից

Հուլիս 24,2009 00:00

Մեր երկրի համար չափազանց վտանգավոր է այն, որ տեղեկատվական դաշտի մի ոլորտ, առավել եւս՝ կապի ոլորտը տրամադրել են միայն մի երկրի՝ Ռուսաստանի ընկերությունների ղեկավարմանը: Դա քիչ է, դեռ ինտերնետային միակ մալուխն այսօր անցնում է Վրաստանով եւ հաճախակի վթարների է ենթարկվում. «Վրաստանում բավական է մեկը փռշտա, եւ Հայաստանում ինտերնետ չի լինում»,- երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հրավիրած մամլո ասուլիսում այսպիսի մտահոգություն հայտնեց կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքերով, մեր երկրում կիբեռ-անվտանգությանը ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դրա համար էլ հայկական կայքէջերն անընդհատ ենթարկվում են հակերների հարձակմանը. «Առաջ հիմնականում հարձակումն Ադրբեջանից էր, իսկ հիմա արդեն՝ Թուրքիայից: Սա ցույց է տալիս, որ այդ 2 երկրները տարածաշրջանում իսկական սպառնալիք են Հայաստանի, ինչպես նաեւ Ղարաբաղի համար՝ կիբեռ-անվտանգության առումով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել