Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ

Հուլիս 24,2009 00:00

«6 ամսում մենք արձանագրել ենք 16,3% անկում, 5 ամսվա համեմատությամբ անկման ցուցանիշը խորանում է. 5 ամսվա կտրվածքով ունեինք 15,7% անկում եւ կանխատեսում էինք, որ մոտակա ամիսներին տնտեսական անկման ցուցանիշը խորանալու է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008թ. նույն ժամանակահատվածում ունեցել ենք տնտեսական աճի բարձր տեմպեր, որոնք առաջին հերթին պայմանավորված էին շինարարության աճով»,- երեկ կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի ներկայացմամբ՝ գյուղատնտեսությունում, նախորդ տարվա վեց ամսվա համեմատությամբ, այս տարվա 6 ամսում արձանագրվել է 2,5% անկում: Խոսելով հարկային եւ մաքսային ոլորտի մասին՝ վարչապետը նշել է, որ այսօր ամենածանր աշխատանքը պետեկամուտների կոմիտեինն է. «Որովհետեւ տնտեսական անկման ժամանակ հարկային եւ մաքսային վարչարարությունը խստացնելը եւ բարելավելը չափազանց բարդ գործ է, ուստի անհրաժեշտ է, որպեսզի ՊԵԿ-ն ունենա մեր աջակցությունը: Դրա համար կառավարության անդամներին տրված են հանձնարարականներ, որպեսզի բոլորն իրենց ոլորտներում աջակցություն ցույց տան ՊԵԿ-ին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել